Ամերիկայի միացյալ նահանգներից (ԱՄՆ), Ֆրանսիայից ու Ռուսաստանի Դաշնությունից (ՌԴ) կամավորական սկզբունքով հայրենիքում են սփյուռքահայ բժիշկները:
«Նեղ մասնագիտացմամբ` նրանք բժշկում են վիրավորում ստացած զինվորներին:
Գործընթացը համակարգում է մեր գրասենյակը ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ հրապարակելով նաև լուսանկար: