«#Գյոռբագյոռ2020
Չմոռանաք պատմության համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում են #գյոռբագյոռ2020՝ «գերեզմանից գերեզման»: ՊՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ այդ գործողությունների շրջանակում «այն ձորակները, անտառները, որոնք ոմանք ասում են՝ մի ձեռքի բազկի երկարություն է մնացել հասնելու Արցախի մայրաքաղաք, դառնալու է դժոխք, դիվերսանտները հատիկ-հատիկ ոչնչացվելու են»:
Նշենք՝ արդեն 4-րդ օրն է՝ թշնամական ուժերը, նոր միջոցներ ներգրավելով, շարունակում են Շուշիի գրավման իրեն ցանկությունն իրագործելու պլանները:
Արծրուն Հովհաննիսյանը հորդորել է սպասել ու հավատալ հայ զինվորին։