«Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեր հերոսներին մաղթելով հաղթանակ:
Այսօր ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ թեպետ Շուշիում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։
«Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը»,-ընդգծել են գերատեսչությունից: