«Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը»,-այդ մասին տարածած հաղորդագրությունում նշում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)՝ հայտնելով, որ թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։
Նշենք՝ երեկ՝ 22:00-ին կայացած ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշելով, որ բերդաքաղաքը կանգուն պահելու համար համառ մարտերը շարունակվում են, հայտնել էր, որ «Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, Ադբեջանի զինված ուժերին հաջողվել է մոտենալ»: Նա ընդգծել էր, որ բոլորիս պարտքն է հավատալ և վստահել մինչև վերջ պայքարող հայ զինվորականին: