ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության (ՊԲ ՀՕՊ) ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը:
Նշենք՝ դեռ հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Ի հավելումն նշվել էր, որ վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, քանի որ մինչ այդ խոցվածներից ոչ մեկը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել: