Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։
Այդ մասին կեսգիշերից հետո՝ ժամը 2-ի սահմաններում, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով, որ Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։
Հաղորդվել է, որ թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։ Այդ պահի դրությամբ տուժածներ չեն եղել, սակայն ավերածությունները շատ են։