Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ հանրապետության մայրաքաղաք Վերածնունդի հրապարակում դիմավորել է կյանքի ամենածանր լուսաբացներից մեկը:
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»,-գրել է Արցախի նախագահը: