«Մայրցամաքային» Ադրբեջան տեղափոխվելուց 2 օր անց Հադրութի ճակատում ոչնչացվել է գնդապետ Մենսիմովը - RadioVan.fm

Онлайн

«Մայրցամաքային» Ադրբեջան տեղափոխվելուց 2 օր անց Հադրութի ճակատում ոչնչացվել է գնդապետ Մենսիմովը

2020-11-07 15:29 , Общество, 1753

«Մայրցամաքային» Ադրբեջան տեղափոխվելուց 2 օր անց Հադրութի ճակատում ոչնչացվել է գնդապետ Մենսիմովը

Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան տեղափոխվելուց 2 օր անց ոչնչացվել է գնդապետ Թեհրան Մենսիմովը:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա հիշատակում է երկու օր առաջ ադրբեջանցիների տարածած տեղեկատվությունը, ըստ որի, Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան են տեղափոխվել իրենց հատուկ նշանակության ջոկատները:

Սփուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդգծում է, որ նշյալ ջոկատը գլխավորում էր գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով օգոստոսին թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ ղեկավարել էր Նախիջևանի զորքերը:

«Իրական նորությունն այն է, որ տեղափոխվելուց ընդամենը երկու օր անց գնդապետ Մենսիմովը ոչնչացվել է Հադրութի ճակատում»,-գրել է Զարեհ Սինանյանը:

Лента

Рекомендуем посмотреть