«Կանգնիր հայերի կողքին, վաղը կարող է չափազանց ուշ լինել», «Խաղաղություն Հայաստանին», «Ճանաչիր Արցախը». Rose and Alex Pilibos հայկական դպրոցի սաների ջանքերով այսպիսի գրություններով պաստառներ են հայտնվել Լոս Անջելեսի գովազդային վահանակների վրա:
Այս ձեռնարկով սաները նպատակ ունեն իրազեկել Արցախում և Հայաստանում ընթացող պատերազմի մասին:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ նմանօրինակ վահանակներ տեղադրվել են նաև Պատերսոնում:
Նշենք՝ Rose and Alex Pilibos դպրոցի անդամներն ավելի վաղ տարածել էին «Զինվորի մոր երգ»-ը, որի երաժշտությանը զուգահեռ նրանք ասմունքում են անգլերեն լեզվով: