LeMonde-ի թղթակիցը ժամանակին Սարաեվոն չի առել չակերտների մեջ․ ահազանգ՝ նույն թղթակցի՝ Արցախի վերաբերյալ հոդվածի առնչությամբ - RadioVan.fm

Онлайн

LeMonde-ի թղթակիցը ժամանակին Սարաեվոն չի առել չակերտների մեջ․ ահազանգ՝ նույն թղթակցի՝ Արցախի վերաբերյալ հոդվածի առնչությամբ

2020-11-06 18:29 , Политика, 965

LeMonde-ի թղթակիցը ժամանակին Սարաեվոն չի առել չակերտների մեջ․ ահազանգ՝ նույն թղթակցի՝ Արցախի վերաբերյալ հոդվածի առնչությամբ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ուշադրությունն է հրավիրում Արցախում ընթացող պատերազմի վերաբերյալ արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումների վրա, մասնավորապես, մատնանշելով հայկական կողմի համար անցանկալի ձևակերպումներով «Լը Մոնդ»-ի թղթակցի հոդվածը։

«Պատերազմական ճակատում աշխատում են բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ։ Հարց է առաջանում, ՀՀ պետական կառույցները՝ ԱԳ,ԱԱԾ հետևու՞մ են արդյոք, թե որ երկրներից և ինչ լրատվամիջոցների ներկայացուցիչներ են աշխատում և ինչ ինֆորմացիա են նրանք տարածում և հոդվածներ հրապարակում։ Այսպես, ֆրանսիական հեղինակավոր «Լը Մոնդ» Le Monde թերթի թղթակից Ռեմի Ուրդանը( Remy Ourdan) տևական ժամանակ գտնվելով Ստեփանակերտում, իր հոդվածներոում, ոչ միայն մեզ համար տհաճ կանխատեսումներ և «փաստեր» է ներկայացնում, այլև, ահա թե ինչպես է արտահայտվում Արցախի հանրապետության և մայրաքաղաք Ստեփանակերտի մասին։ Միայն հոդվածի (https://www.lemonde.fr/international/article/2020/...) վերնագիրը բավական է պատկերացում կազմելու համար , դրա բովանդակության մասին ․ «Լեռնային Ղարաբաղ․ օղակը սեղմվում է սեպարատիստ անկլավի «մայրաքաղաք» Ստեփանակերտի շուրջ» (Haut-Karabakh : l’étau se resserre sur Stepanakert, la « capitale » de l’enclave séparatiste)։

Ի դեպ, նույն Ռեմի Ուրդանը Հարավսլավիայի ճգնաժամի տարիներին աշխատել է Բոսնիայում, սակայն երբեք բոսնիացիներին չի համարել «սեպարատիստներ», իսկ մայրաքաղաք Սարաեվոն չի առել չակերտների մեջ։

Հ․Գ․ «Լը Մոնդ»-ի սեփականատերերն են գործարարներ Քսավիե Նիելն ու Մատթեո Պիկասը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավետիք Իշխանյանը։

Лента

Рекомендуем посмотреть