Կորոնավիրուսից 37 մարդ է մահացել, 2210 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսից 37 մարդ է մահացել, 2210 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

2020-11-06 15:23 , Общество, 993

Կորոնավիրուսից 37 մարդ է մահացել, 2210 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում կատարված 5202 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 2210 նոր դեպք, արձանագրվել է մահվան 30+7 դեպք, առողջացել է 1747 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ նոյեմբերի 6-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101 773 դեպք է հաստատվել, որոնցից 61 782-ն` առողջացած, 1506-ը` մահվան ելքով։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 38 088 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 428 687 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть