«Դժոխքի ձոր»-ում թշնամու ոչնչացված ստորաբաժանումը՝ մեծ քանակությամբ տեխնիկայով և մարդուժով - RadioVan.fm

Онлайн

«Դժոխքի ձոր»-ում թշնամու ոչնչացված ստորաբաժանումը՝ մեծ քանակությամբ տեխնիկայով և մարդուժով

2020-11-06 14:22 , Общество, 1300

«Դժոխքի ձոր»-ում թշնամու ոչնչացված ստորաբաժանումը՝ մեծ քանակությամբ տեխնիկայով և մարդուժով

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Բերձորի ուղղությամբ ոչնչացված թշնամական ստորաբաժանում՝ մեծ քանակությամբ տեխնիկայով և մարդկային ուժով։

Ներկայացված կադրերում երևում է Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված շուրջ 10 միավոր տեխնիկան, այդ թվում նաև հետևակի մարտական մեքենաներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։

Ավելի վաղ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը, սակայն կորուտներ կրելով հետ են շպրտվել։

Նոյեմբերի 3-ին էլ հաղորդվեց, որ վերջին օրերին տեղի ունեցած և այդ օրը ևս հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի (ՊԲ) ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:

Лента

Рекомендуем посмотреть