Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։
Այդ մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ նշելով, որ թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։
Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։
Գերատեսչությունից ժամեր առաջ հայտնել էին, որ նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել, ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Արցախի մայրաքաղաքում ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար արձակված հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա, որի հետևանքով զոհվել են քաղաքացիական 3 անձինք: