Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վայրագությունը շարունակվում է. Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) հաղորդմամբ՝ հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ:
«Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։
Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները»,-փոխանցում են գերատեսչությունից՝ միաժամանակ հրապարակելով թշնամու ագրեսիայի հետևանքները փաստող լուսանկարներ։
Արցախի ԱԻՊԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել, ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։