Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկուստեք ընդգծվել է հակամարտության խաղաղ և դիվանագիտական կարգավորման կարևորությունը: Զրուցակիցները խոսել են նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին:
«Կանադայի վարչապետ Թրյուդոն համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին` օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական ակտերի ու բռնության դեպքերի կապակցությամբ: Առաջնորդները համաձայնել են ազատության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորության հարցում, ինչպես նաև հավատարմություն են հայտնել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին»,- ասված է տարածված հաղորդագրությունում: