Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը. Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի, քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել, իսկ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։
Գերատեսչությունից շեշտում են` ավերածություններն այստեղ շատ են, նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։
Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։
Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան: