Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սեպտեմբերից աշխատավարձից զատ այլ գումարներ չեն ստացել։
Այդ մասին վստահեցնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։
«Քանի որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են հարցումներ ուղարկել պարգևավավճարների մասին ասեմ, որ սեպտեմբեր ամսից քաղաքապետարանում ոչ մեկ բացի աշխատավարձից ոչ մի ավել լումա չի ստացել: Քաղաքապետ Հայկ Մարությանը բացի աշխատավարձից ոչ մի ավել լումա չի ստացել ամբողջ պաշտոնավարման ընթացքում:
Իսկ այն լրատվամիջոցներին, որոնց «տերերը» նախկինում համ պարգևավճար էին ստանում, համ անաշխատ եկամուտ ասեմ, որ պարգևավճարների մասին քաղաքապետի կարգադրությունները առանց բացառության տեղադրվում են Yerevan.am կայքում: Կարող եք մտնել և նայել, ամեն ամիս կարիք չկա նույն հարցումը ուղարկել»,-գրել է Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում: