Ինչո՞ւ չեք այցելում Արցախ․ Արտակ Բեգլարյանը՝ դիվանագետներին ու իրավապաշտպաններին - RadioVan.fm

Онлайн

Ինչո՞ւ չեք այցելում Արցախ․ Արտակ Բեգլարյանը՝ դիվանագետներին ու իրավապաշտպաններին

2020-11-05 10:05 , Политика, 859

Ինչո՞ւ չեք այցելում Արցախ․ Արտակ Բեգլարյանը՝ դիվանագետներին ու իրավապաշտպաններին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերյան գրառմամբ հարցեր է ուղղել բոլոր այն դիվանգետներին ու մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք, առնվազն, մարդկայնորեն հասկանում են ու կիսում են Արցախի ժողովրդի ներկայիս ողբերգությունները։

«-Ինչո՞ւ են հակադրվում ձեր մարդկային զգացմունքներն ու մասնագիտական գործողությունները։

-Ինչո՞ւ մարդու իրավունքներն ու խաղաղությունն առաջնահերթ չեն։

- Ինչո՞ւ չեք այցելում Արցախ»,-հասցեատերերին դիմել է Արցախի օմբուդսմենը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ և Արցախի օմբուդսմենները համատեղ հայտարարությամբ հայտնեցին, որ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունները ցույց տալու նպատակով ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարներին հրավիրել են Արցախ։

Лента

Рекомендуем посмотреть