Կանադայի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ երկրի կառավարությանն առաջարկելով արցախահայերին շնորհել անջատման իրավունք - RadioVan.fm

Онлайн

Կանադայի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ երկրի կառավարությանն առաջարկելով արցախահայերին շնորհել անջատման իրավունք

2020-11-05 09:08 , Политика, 933

Կանադայի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ երկրի  կառավարությանն առաջարկելով արցախահայերին շնորհել անջատման իրավունք

Կանադայի Լավալի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև:

Այս մասին հայտնում է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Կանադայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ էլ՝ բանաձևում նշված է, որ Լավալ քաղաքը.

-ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,

-դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան,

-կոչ է անում Կանադայի և Քվեբեկի կառավարություններին ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքն ապահովելու համար,

-Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին շնորհել անջատման իրավունք՝ ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը:

Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում Արամ Էլագոզին առաջնորդության համար։

Лента

Рекомендуем посмотреть