Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։
Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը՝ Մարտունի քաղաքում կիրառելով ծանր հրետանի, ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։
Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։