Այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, վարձկանները մի քանի ուղղությամբ, այդ թվում` հյուսիսային և հյուսիս-արևելյան, փորձել են հարձակումներ իրականացնել։ Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ Հակառակորդը փորձել է մի քանի զրահատեխնիկայով հարձակում իրականացնել, որի հետևանքով կորցնելով մի քանի միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել։
Այդ մասին Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ճեպազրույցում, ամփոփելով պատերազմական օրը, ասել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հատարարելով, որ գործողությունների համար խոսուն վերնագիր են ընտրել՝ «գյոռբագյոռ», որը, ըստ նրա, թուրքերը շատ լավ հասկանում են՝ ինչ է նշանակում։
«Գյոռբագյոռ-2020-ը շարունակվելու է։ Այն ձորակները, անտառները, այն հատվածները, որոնք ոմանք ասում են՝ մի ձեռքի բազկի երկարություն է մնացել հասնելու Արցախի մայրաքաղաք, իրենց համար դառնալու է դժոխք»-շեշտել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ դիվերսանտներին հատիկ-հատիկ ոչնչացնելու են բոլոր տեղերում` կլինի հարավում, թե հյուսիսում։
Արծրուն Հովհաննիսսյանի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում։