ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում ժամը 21:30-ի սահմաններում հակառակորդի չորրորդ անօդաչու թռչող սարքի խոցման մասին։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ անօդաչու։ Այնուհետ, Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում 20:15-ի սահմաններում ևս մեկի խոցման մասին հաղորդվեց, նույն հատվածում ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ԶՈւ հակաօդայինինները խոցել էին արդեն թվով երրորդ անօդաչու թռչող սարքը։