Բոլոր հայերին սպանելու կոչի համար ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակցին ժամանակավորապես կարգելվի աշխատել - RadioVan.fm

Онлайн

Բոլոր հայերին սպանելու կոչի համար ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակցին ժամանակավորապես կարգելվի աշխատել

2020-11-04 19:55 , Спорт, 1710

Բոլոր հայերին սպանելու կոչի համար ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակցին ժամանակավորապես կարգելվի աշխատել

Եվրոպական ֆուտբոլային ընկերակցությունների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, այսօր որոշում է կայացրել պաշտոնապես արգելել ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակից Նուրլան Իբրահիմովին զբաղվել ֆուտբոլին առնչվող որևէ տեսակի գործունեությամբ՝ սոցիալական կայքերում արած հակահայ հայտարարությունների պատճառով։

Այս մասին այսօր տեղեկացրել է UEFA-ի մամուլի ծառայությունը։

Washingtonpost-ը նշում է, որ ժամանակավոր արգելքը թույլ չի տա Իբահիմովին մասնակցել նաև հինգշաբթի կայանալիք Եվրոպա լիգայի խաղին։

«Հնարավոր է, որ ՈւԵՖԱ-ն Իբրահիմովի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցի «ռասիստական և այլ տեսակի խտրական վերաբերմունք ցուցաբերելու և պատշաճ պահվածքի հիմնարար կանոնները խախտելու համար»,-գրում է պարբերականը՝ նկատելով, որ սա հայ-ադրբեջանական սեպտեմբերից վերսկսկված բախումներից ի վեր «Ղարաբաղ» ակումբի նկատմամբ ՈւԵՖԱ-ի կարգապահական երկրորդ վարույթն է։

Նշենք՝ վերոնշյալ որոշման պատճառը օրեր առաջ Facebook սոցիալական կայքում «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի գրառումն է, որով նա բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման սպանելու կոչ էր արել։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հոկտեմբերի 31-ին հայտնեց, որ պահանջել է ՈՒԵՖԱ-ից ադրբեջանական նշյալ ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից, իսկ Իբրահիմովին՝ խստագույնս պատժել։

ՈւԵՖԱ-ն նախօրեին հայտնել էր, որ հետաքննություն է սկսել ադրբեջանական ակումբի վերաբերյալ։

Հավելենք, որ Նուրլան Իբրահիմովը քննադատությունների ֆոնին հեռացրել էր գրառումը։

Лента

Рекомендуем посмотреть