Իտալիայի Կարբոնյանո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը, Կամպոբասսոյի քաղխորհուրդը՝ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան - RadioVan.fm

Онлайн

Իտալիայի Կարբոնյանո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը, Կամպոբասսոյի քաղխորհուրդը՝ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

2020-11-04 18:36 , Политика, 1104

Իտալիայի Կարբոնյանո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը, Կամպոբասսոյի քաղխորհուրդը՝ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

Իտալիայի Լացիո մարզի Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։

Այդ մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

«Շնորհակալություն, Կարբոնյանո, համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար»,-ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացվում է, որ Կամպոբասսոյի քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ։

«Շնորհակալ ենք հայ ժողովրդին համերաշխություն արտահայտելու համար»,-նշում են դեսպանությունից։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի առաջին՝ Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։

Лента

Рекомендуем посмотреть