«Կանգնեցրեք հայոց նոր ցեղասպանությունը»․ այս պահանջով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Եվրախորհրդարանի անդամներին ուղղված ստորագրահավաք է սկսվել։
«Ավելի վաղ թվում էր, թե Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը հնարավոր է դարձել, քանի որ քաղաքակրթությունն է թույլ եղել: Բայց այսօր մենք սարսափով ականատես ենք լինում պատմության կրկնությանը․ քաղաքակիրթ բոլոր երկրները շեղում են իրենց հայացքը՝ իրենց հանգստացնելով, որ դա ցեղասպանություն չէ, այլ՝ տարածաշրջանային փոքր պատերազմ։
Ոչ, ցավոք, սա պատերազմ է, որում ներգրավված են ահաբեկիչները և համաշխարհային հանրության կողմից արգելված զենքեր:
Խնդրում ենք, մի փակեք ձեր աչքերը: Վերջ տվեք այս ահաբեկչությանը, դադարեցրեք Հայոց ցեղասպանությունը:
Հույսներս Գերմանիան է, որը, որպես քաղաքակիրթ երկիր, սեփական փորձով գիտե, թե ինչ աղետի կարող է հանգեցնել համընդհանուր լռությունն ու անտեսումը»,-ասված է change.org կայքում մեկնարկած ստորագրահավաքի տեքստում, որի հեղինակները՝ մաթեմատիկոս Լև Լոսլյակովը, թարգմանիչ-խմբագիր Քսենյա Ագալլին, Հս․ Ամերիկայի սբ․ ուղղափառ եկեղեցու քահանա Անտոնի Գունինը և այլք խնդրում են հասցեատերերին թույլ չտալ, որ Թուրքիան և Ադրբեջանը ավարտին հասցնեն հարյուր տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանությունը: