Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, 144-ը՝ վիրավորվել:
Ավելի քան 13. 800 անշարժ մասնավոր գույք, ավելի քան 3100 ենթակառուցվածք, հանրային և արտադրական նշանակության օբյեկտ է վնասվել:
Տվյալներն այսօր հրավիրված ճեպազրույցում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նա, միաժամանակ, ասել է, որ այս գիշեր Շուշիում բավականին թեժ է եղել, քաղաքացիական օբյեկտները ինտենսիվ կերպով թրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, որի հետևանքով բավականին մեծ ծավալի ավերածություններ ու շատ վիրավորներ կան։
Արցախի օմբուդսմենի ճեպազրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում։