«BGR-ն ղեկավարվում է արյան փողերով»․ ամերիկահայերը լոբբիստական ընկերությունից պահանջել են խզել կապերն Ադրբեջանի հետ - RadioVan.fm

Онлайн

«BGR-ն ղեկավարվում է արյան փողերով»․ ամերիկահայերը լոբբիստական ընկերությունից պահանջել են խզել կապերն Ադրբեջանի հետ

2020-11-04 06:25 , Общество, 992

«BGR-ն ղեկավարվում է արյան փողերով»․ ամերիկահայերը լոբբիստական ընկերությունից պահանջել են խզել կապերն Ադրբեջանի հետ

«BGR-ն ղեկավարվում է արյան փողերով», «Կանխեք մեկ այլ ցեղասպանությունը», «BGR, կանգնեցրու Ադրբեջանին»․ այս և այլ գրությամբ պաստառներով Ամերիկայի Միացյալ Նահանգներում (ԱՄՆ) հայերը կրկին բողոքի ցույց են անցկացրել «BGR Group» լոբբիստական ընկերության գրասենյակի դիմաց։

Ամերիկահայերն ընկերությունից պահանջել են խզել կապերն Ադրբեջանի հետ։

«Ցուցարարները կոչ են արել ընկերությանը դադարել քողարկել նավթով հարստացած բռնապետական ռեժիմի պատերազմական հանցագործությունները Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ»,-փոխանցում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը։

Лента

Рекомендуем посмотреть