Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։
Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, որ թշնամին Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի․ քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։
«Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։