Հայաստանի վարչապետը նախազգուշացնում էր Եվրոպային. Եվրախորհրդարանականը՝ Վիեննայի ահաբեկչության մասին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի վարչապետը նախազգուշացնում էր Եվրոպային. Եվրախորհրդարանականը՝ Վիեննայի ահաբեկչության մասին

2020-11-03 17:03 , Политика, 1175

Հայաստանի վարչապետը նախազգուշացնում էր Եվրոպային. Եվրախորհրդարանականը՝ Վիեննայի ահաբեկչության մասին

«Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ նախազգուշացնում էր Եվրոպային Էրդողանին չդիմակայելու դեպքում՝ թուրքերին կգտնեք Վիեննայի դարպասների մոտ:

Նույնիսկ ոչ դարպասների մոտ, այն, ինչ այսօր կատարվեց, Վիեննայի կենտրոնում էր»,-twitter-ում գրել է Եվրախորհրդարանի Իտալիան ներկայացնող պատգամավոր Մարկո Դրեոստոն՝ անդրադառնալով Վիեննայի կենտրոնում երեկ տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը։

«Ոչ մի հանդուրժողականություն: Եվրոպան արթուն է»,-հավելել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ գերմանական «ԲԻԼԴ» պարբերականին տված հարցազրույցում ասել էր․

«Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում»։

Лента

Рекомендуем посмотреть