Հարևան երկու երկրների պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի․ Իրանի հոգևոր առաջնորդ - RadioVan.fm

Онлайн

Հարևան երկու երկրների պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի․ Իրանի հոգևոր առաջնորդ

2020-11-03 15:56 , Политика, 950

Հարևան երկու երկրների պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի․ Իրանի հոգևոր առաջնորդ

«Իրանի երկու հարևան երկրների պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի»,-այդ մասին այսօր Մուհամեդ մարգարեի տարեդարձի առթիվ իր հեռուստատեսային ելույթում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությանը՝ ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Irna գործակալության հաղորդմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդը միաժամանակ շեշտել է, որ «Ադրբեջանին պատկանող տարածքները պետք է ազատագրվեն, ինչպես նաև պետք է երաշխավորվի Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը»:

«Միջազգային սահմանները պետք է հարգվեն, և ահաբեկիչները երբեք չպետք է մտածեն Իրանի սահմաններին մոտենալու մասին»,-ասել է Խամենեին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում՝ Թեհրանը վճռական պատասխան կտա:

Лента

Рекомендуем посмотреть