Ցավում եմ, որ հրապարակումից ժամեր անց Իսրայելը թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Ցավում եմ, որ հրապարակումից ժամեր անց Իսրայելը թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով․ Փաշինյան

2020-11-03 15:29 , Политика, 1198

Ցավում եմ, որ հրապարակումից ժամեր անց Իսրայելը թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով․ Փաշինյան

«Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, այլ ազգերի և հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք:

Նշենք՝ The Jerusalem Post պարբերականին տեսակապի միջոցով տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․

«Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով։․․․Կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, հիմա գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրքավորում է իր համար»։

Իսկ հարցին, թե, արդյոք, մեր երկիրը հետաքրքրված է Իսրայելի մարդասիրական օգնությամբ (Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո նախագահ Ռյուվեն Ռիվլինը զանգահարել էր իր հայ գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն)՝ Փաշինյանը պատասխանել է.

«Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:

Հիշեցնենք՝ երեկ Վիեննայի կենտրոնում կրակոցներ են հնչել, հարձակման օբյեկտներից մեկը եղել է սինագոգը։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածը, որի հետևանքով զոհեր կան, ահաբեկչություն է որակել։

Նշվում է, որ միջադեպը դարձել է «հատուցման մի մասը» Ավստրիայի`«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) ղեկավարած կոալիցիային մասնակցելու համար:

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը տեղի հայերին հորդորել է խուսափել անհարկի տեղաշարժերից։

Лента

Рекомендуем посмотреть