Կորոնավիրուսից 29 մարդ է մահացել, 1328 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսից 29 մարդ է մահացել, 1328 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

2020-11-03 15:12 , Общество, 971

Կորոնավիրուսից 29 մարդ է մահացել, 1328 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում կատարված 2991 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 1328 նոր դեպք, արձանագրվել է մահվան 22+7 դեպք, առողջացել է 1133 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ նոյեմբերի 3-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94 776 դեպք է հաստատվել, որոնցից 57 599-ն` առողջացած, 1413-ը` մահվան ելքով։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 383 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 35 381 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 413 515 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть