Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։
Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները՝ «Սմերչ» կայանքից կրակ բացելով Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։
Հաղորդվում է, որ տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։