«Այսօրվա հարձակումներն իրենց սաստկությամբ, ուժգնությամբ որոշակիորեն տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից: Որոշ ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ ուղղություններում, նույնիսկ` հետապնդման հնարավորությունով: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ: Սակայն Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք, Մարտունիից հարավ՝ Ճարտար ուղղությամբ»-այդ մասին այսօր «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ այս պահին մարտերը շարունակվում են:
Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալված են: Կիրառվել են հիմնականում վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ: Ակտիվորեն կիրառվել է ավիացիա:
ՊՆ ներկայացուցչի ճեպազրույցի մանրամասները` տեսանյութում: