ՀՀ-ն Եվրադատարանին խնդրել է պարտավորեցնել Ադրբեջանին տրամադրել հայ ռազմագերիների մասին լիրաժեք տեղեկություն, չխեղել հայ զինվորների դիերը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ն Եվրադատարանին խնդրել է պարտավորեցնել Ադրբեջանին տրամադրել հայ ռազմագերիների մասին լիրաժեք տեղեկություն, չխեղել հայ զինվորների դիերը

2020-11-02 17:42 , Право, 1261

ՀՀ-ն Եվրադատարանին խնդրել է պարտավորեցնել Ադրբեջանին տրամադրել հայ ռազմագերիների մասին լիրաժեք տեղեկություն, չխեղել հայ զինվորների դիերը

ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:

Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պահպանել հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջև հոկտեմբեր ամսին՝ ռազմագերիների և դիակների փոխանակման նպատակով:

«Հաշվի առնելով ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը՝ Կառավարությունը Եվրոպական Դատարանին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ, որպես Կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմ կիրառել հետևյալ միջոցները՝

1. Կոնվենցիայով, ինչպես նաև 1949 թ. Օգոստոսի 12-ի Ժնևյան Երրորդ և Չորրորդ կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր կիրառելի կանոններով նախատեսված պարտավորություններից ելնելով՝ ձեռնպահ մնալ՝

Ա. Ռազմագերիների և քաղաքացիական այն անձանց նկատմամբ, որոնք հայտնվում են ադրբեջանական ուժերի ենթակայության տակ նվաստացուցիչ վերաբերմունք, խոշտանգումներ, կամայական մահապատիժ, ինչպես նաև այլ արգելված վարքագիծ ցուցաբերելուց,

Բ. Հայ զինվորների դիակները խեղելուց:

2. Տեղեկատվություն ներկայացնել ռազմագերիների թվի, անունների և ներկայումս պահվող ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ նրանց բժշկական վիճակի և բժշկական անձնակազմի կողմից զննության ենթարկված լինելու վերաբերյալ»,-տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ֆեյսբուքյան էջի հրապարակումից։

Лента

Рекомендуем посмотреть