Նոյեմբերի 1-ին արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող:
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ զինծառայողին մաղթելով շուտափույթ ապաքինում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում, թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում: Շուրջ 3 ժամ ընթացած համառ մարտերից հետո փախուստի դիմած ու ձորում արգելափակված թշնամին հայկական ուժերի ականանետային դիպուկ կրակի արդյունքում լիակատար ոչնչացվել է։