Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ, հաղորդում է ermenihaber-ը։
Թուրքիայի արտարժույթի շուկայում նոյեմբերի 2-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․3982: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․7757թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է, կազմելով 10.81:
Նշենք, որ այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։
Լիրայի արժեզրկմանը նպաստում են նաև թուրքական ապրանքների դեմ հայտարարված բոյկոտը։