Հայաստանում անցած մեկ օրում կատարված 2544 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 1194 նոր դեպք, արձանագրվել է մահվան 28+3 դեպք, առողջացել է 639 մարդ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ նոյեմբերի 2-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93 448 դեպք է հաստատվել, որոնցից 56 466-ն` առողջացած, 1391-ը` մահվան ելքով։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 376 է:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 35 215 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 410 524 թեստավորում: