Նախիջևան առաքված բաշիբոզուկների 30 դիակները ցուցիչ են, որ Ադրբեջանում արդեն կա զինվորական ռեսուրսի պակաս․ իրանագետ - RadioVan.fm

Онлайн

Նախիջևան առաքված բաշիբոզուկների 30 դիակները ցուցիչ են, որ Ադրբեջանում արդեն կա զինվորական ռեսուրսի պակաս․ իրանագետ

2020-11-02 10:02 , Общество, 1418

Նախիջևան առաքված բաշիբոզուկների 30 դիակները ցուցիչ են, որ Ադրբեջանում արդեն կա զինվորական ռեսուրսի պակաս․ իրանագետ

«Միայն այսօր Նախիջևան առաքված բաշիբոզուկների 30 դիակները ցուցիչ են այն բանի, որ արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածում արդեն կա զինվորական ռեսուրսի պակաս, և Բաքվի բռնապետը ստիպված է եղել արտատարածքի (էքսկլավի) մարդուժը (ամենայն հավանականությամբ, հատուկջոկատայիններին) տեղափոխել պատերազմական գոտի, որտեղ էլ նրանք ոչնչացվել են մեր փառապանծ բանակի կողմից»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա ընդգծում է, որ, չնայած Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում խստագույն գրաքննությանը և տեղեկատվության սահմանափակմանը, ուշադիր վերլուծողը կարող է չափազանց հետաքրքրական և օգտակար տեղեկատվություն ստանալ բաշիբոզուկների մասին։

Նա գրառմանը կից ոչնչացված հատուկջոկատայինների դիակների Նախիջևան առաքման տեսանյութ է տարածել։

Նշենք՝ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալի լրջագույնս վնասված լինելու մասին կարծիք է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա երեկ երեկոյան կայացած ճեպազրույցում անդրադառնալով Արցախի դեմ կռվում վարձկան-ահաբեկիչների ներգրավմանը՝ հայտարարել էր․

«Նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»։

Лента

Рекомендуем посмотреть