Ադրբեջանի զինված ուժեր այլևս գոյություն չունեն․ արձանագրումն այսօր «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հասկանում են թուրք-ադրբեջանցի պաշտոնյաների փոխադարձ այցելությունները։
«Այս պատերազմի ընթացքում միջազգային որոշ փորձագետների կողմից հիացմունքով նշվող ադրբեջանական ռազմատեխնիկական բացառիկ ցուցանիշները՝ օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, անօդաչուները, տեխնիկական նորարարական բաղադրիչը կապ չունեն Ադրբեջանի հետ, դրանք իսրայելական են, թուրքական են, հիմնականում՝ թուրքական զինված ուժերի կառավարման ներքո, որը ամառվա խայտառակությունից հետո սկսեց ակտիվանալ Թուրքիայի շնորհիվ։ Այդ տեխնիկական առավելությունը երկար չի տևելու և Ադրբեջանի գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանն առաջիկայում անակնկալներ են սպասվում։ Եւ մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել»,-ընդգծեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։