Փոփոխություն՝ Երևան-«Զվարթնոց» օդանավակայան երթուղում - RadioVan.fm

Онлайн

Փոփոխություն՝ Երևան-«Զվարթնոց» օդանավակայան երթուղում

2017-11-10 14:55 , Общество, 2501

Փոփոխություն՝ Երևան-«Զվարթնոց» օդանավակայան երթուղում

Վաղվանից Երևան-«Զվարթնոց» օդանավակայան երթուղու սկզբնակետը կփոխվի. երթուղին սպասարկող ընկերության ավտոբուսները Հանրապետության հրապարակի փոխարեն շարժվելու են Երիտասարդական մետրոյի հարակից տարածքից:

Ավտոբուսները օդանավակայան կմեկնեն ժամը 07։00-22։00-ն՝ կես ժամ պարբերականությամբ, իսկ 22։00-07։00-ը՝ ժամը մեկ:

Արդյունքում գնային փոփոխություններ չեն նախատեսվում (300 դրամ):

Երթուղին հետևյալն է. Երիտասարդական մետրո-Աբովյան փողոց (Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցումոտ)-Հանրապետության հրապարակ (Ազգային պատկերասրահի մոտ)-Ամիրյան փողոց (Չարենցի անվան դպրոցի դիմաց)-Մաշտոցի պողոտա (Փակ շուկայի կանգառ)-Իսակովի պողոտա (Կիլիկիա ավտոկայանի կանգառ)-Արգավանդ-Փարաքար-«Զվարթնոց» օդանավակայան։

Հետադարձ երթուղի. «Զվարթնոց» օդանավակայան-Փարաքար-Արգավանդ-Կիլիկիա ավտոկայան-Փակ շուկա-Հանրապետության հրապարակ- Մաշտոցի պողոտա (Շահումյան դպրոցի դիմաց, Օպերայի հարակից տարածք)-Կորյունի փողոց-Աբովյան փողոց-Երիտասարդական մետրոյի հարակից տարածք։

Նշենք, որ հերթապահ մի ավտոբուս մի քանի օր շարունակ մնալու է Հանրապետության հրապարկի շատրվանների մոտ՝ ուղևորներին փոփոխությունների մասին իրազեկելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть