Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն (ԱԻՊԾ) ահազանգում է` ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը: Հաղորդվում է, որ թշնամին հրթիռակոծել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան:
«Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին:
Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել:
Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել:
Նշենք, որ պատերազմի հենց առաջին օրերից թշնամական կողմի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։