Արցախի նախագահի ավտոշարասյունը խոցելու մասին ադրբեջանական լուրերը կեղծ են - RadioVan.fm

Онлайн

Արցախի նախագահի ավտոշարասյունը խոցելու մասին ադրբեջանական լուրերը կեղծ են

2020-11-01 18:26 , Политика, 1309

Արցախի նախագահի ավտոշարասյունը խոցելու մասին ադրբեջանական լուրերը կեղծ են

«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»,- այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Лента

Рекомендуем посмотреть