Կորոնավիրուսից 28 մարդ է մահացել, 2441 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսից 28 մարդ է մահացել, 2441 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

2020-11-01 17:31 , Общество, 1049

Կորոնավիրուսից 28 մարդ է մահացել, 2441 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում կատարված 5392 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 2441 նոր դեպք, արձանագրվել է մահվան 22+6 դեպք, առողջացել է 510 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ նոյեմբերի 1-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 92 254 դեպք է հաստատվել, որոնցից 55 827-ն` առողջացած, 1363-ը` մահվան ելքով։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 373 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 34 691 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 407 980 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть