Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր. Արցախի ՊՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր. Արցախի ՊՆ խոսնակ

2020-11-01 14:13 , Общество, 1679

Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր. Արցախի ՊՆ խոսնակ

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանն ասել է․

«Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։ Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է։

Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։

Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետև այդ վայրում ունեցել են մեծաթիվ կորուստներ, և լիովին ձախողվել է նրանց մտահղացումը։

Ներկայումս ՊԲ ստորաբաժանումները վստահորեն զբաղեցնում են իրենց բնագծերը, վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները»։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ 10 միավոր տեխնիկայի միջոցով Ավետարանոց-Սղնախ հատվածում առաջանալու փորձ արած թշնամին մեծ կորուստներով հետ է շպրտվել։

Лента

Рекомендуем посмотреть