Հակառակորդի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Շուշիի իրանական Գյովհար աղա՝ «Գոհար աղա» մզկիթը - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Շուշիի իրանական Գյովհար աղա՝ «Գոհար աղա» մզկիթը

2020-11-01 16:20 , Общество, 1410

Հակառակորդի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Շուշիի իրանական Գյովհար աղա՝  «Գոհար աղա» մզկիթը

Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։

Այդ մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)` նշելով, որ Ստեփանակերտում հնած կրակոցներից տուժածներ չկան։

Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։

Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը։

Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։

Նշենք՝ իրանական «Գյովհար Աղայի» (Վերին Ջումա) մզկիթը՝ որպես կրոնական կառույց, դադարեցրել է իր գործունեությունը 1992 թվականին Շուշիի ազատագրումից հետո: 2005-2007 թթ. այն գտնվում էր կիսաքանդ վիճակում՝ բացակայում էր վերնաճակատը, վնասված էին երեսպատման սալիկները։ 2007 թվականին Արցախի իշխանությունները հայտնեցին Շուշիի մզկիթների վերականգնման նախագծի մասին: 2019-ի հոկտեմբերին, ահա, Արցախի կառավարության հետ համագործակցությամբ, «IdeA» հիմնադրամի «Ավրորա» ֆորումի շրջանակներում «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ Գյովհար Աղայի Վերին մզկիթը ներկայացավ վերակառուցված և նոր՝ արդիականացված ոճով։

Лента

Рекомендуем посмотреть