«Արցախի հերոս» Բալայանի որդու և ընկերների գերեվարած ահաբեկչին ամեն գլխատված «անհավատի» համար $100 «պարգևավճար» են խոստացել - RadioVan.fm

Онлайн

«Արցախի հերոս» Բալայանի որդու և ընկերների գերեվարած ահաբեկչին ամեն գլխատված «անհավատի» համար $100 «պարգևավճար» են խոստացել

2020-11-01 16:07 , Общество, 1454

«Արցախի հերոս» Բալայանի որդու և ընկերների գերեվարած ահաբեկչին ամեն գլխատված «անհավատի» համար $100 «պարգևավճար» են խոստացել

Հայաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Twitter-ում կատարած գրառմամբ ներկայացրել է գերեվարված սիրիացի հերթական վարձկան ահաբեկչի՝ հարցաքննությանը պատմածը։

«1988-ին ծնված Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիի խոսքով՝ նրան խոստացել են ամսական $2000 աշխատավարձ Արցախում «անհավատների» դեմ կռվելու համար և լրացուցիչ $100 «պարգևավճար» յուրաքանչյուր գլխատված անհավատի համար»,-գրել է Շուշան Ստեփանյանը։

Այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը՝ Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին, որը ամուսնացած է, ունի 5 երեխա:

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի տեղեկացմամբ՝ սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին:

Лента

Рекомендуем посмотреть