Սեպտեմբերի 27-ից արցախաադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով սանձազերծած պատերազմական գործողություններին զուգահեռ Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքով ավերվել է 61 դպրոց, 10 մանկապարտեզ։
«61 ավերակված դպրոց, 10 մանկապարտեզ և միջազգային հանրության հանցավոր անտարբերություն»,-թվերը ներկայացրել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղահրամանյանը։
Հիշեցնենք՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք խմբի արձանագրամամբ՝ մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Արցախում 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13 100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Թշնամական ագրեսիայի հետևանքով Արցախի բնակչության շուրջ 60%-ը՝ 90 000 մարդ, լքել է իր տունը։