Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․
«Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը»:
Նշենք՝ վերանշյալը Հայոց ցեղասպանության հուշատախտակների հանդեպ վանդալիզմի միակ դեպքը չէ։ Օրեր առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին հայտնել էլ, որ կոտրել են Սարսել քաղաքի «Հայաստանի այգում» տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշատախտակը։