Արցախի բնակավայրերում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։
Այդ մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)` նշելով, որ Ստեփանակերտում հնած կրակոցներից տուժածներ չկան։
ԱԻՊԾ-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։